15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քյաբաբային կոմբինացիա ընտրատեղամասում` փողի դիմաց լավաշ… /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը շարունակում է թարմ տեղեկատվություն հաղորդել մայրաքաղաքի տեղամասային կենտրոններից: Շենգավիթ համայնքի թիվ 8/32 տեղամասում Henaran.am-ի տեսախցիկն ուշագրավ կադրեր է ֆիքսել:

Նախ, այստեղ ընտրողների մեծ կուտակումներ էին առաջացել: Ժամը 2-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկողների թիվը գերազանցում էր ԸՕ-ով սահմանված 15-ը:

Մեր նկարահանման պահին թիվ 8/32 տեղամասային կենտրոնում էին նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի անդամները, որոնք նույնպես արձանագրեցին կուտակումների փաստը եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջեցին իրավիճակը շտկել:

Հանձնաժողովի նախագահը` ԲՀԿ-ական Սերգեյ Նազարյանը, մեր թղթակցի հետ զրույցում կուտակումների փաստը մեկնաբանեց, թե միաժամանակ շատ ընտրողներ են եկել եւ հանձնաժողովի անդամներից մեկը գնացել է ընտրելու եւ ստեղծվել է այս իրավիճակը: Մինչ նա պարզաբանում կտար, մարդկանց թիվն այս ընտրատարածքում ավելանում էր:

Henaran.am-ի թղթակցի տեսադաշտում հայտնվեց մի տարեց կին, որը սպասում էր հանձնաժողովի նախագահին: Վերջինս բոլորի աչքի առաջ 7000 դրամ փոխանցեց կնոջը եւ նրա ձեռքից վերցրեց լավաշով մի փաթեթ: Henaran.am-ի թղթակիցը փորձեց տիկնոջից պարզել` թե դա ինչ գումար էր: Տիկինը, շփոթված մեր հարցից, ասաց. “Ես քյաբաբ էի բերել իրենց համար”: Հետո հետաքրքրվեցինք. “Դուք բիզնեսո՞վ եք զբաղվում”:  “Ոչ, ուղղակի պատվիրել էին, բերել էի”,-պատասխանեց կինը:

Մանրամասները` տեսանյութում:

Հեղինակ` Մարիաննա Ղահրամանյան

ՔՀԱ Ընտրություններ 2012 նախաձեռնության շրջանակում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ