Պուշկինի դպրոցում տեղակայված տեղամասային կենտրոնում 2 անճշտություն է գրանցվել
Պուշկինի դպրոցում տեղակայված թիվ 10/26 տեղամասային կենտրոնում գրանցված 15/15 ընտրողներից ժամը 16-ի դրությամբ քվեարկել է մոտ 570 քաղաքացի:
Հանձնաժողովի նախագահ հանրապետական Մարիետա Մատղաշյանը Henaran.am-ի թղթակցին փոխանցեց, որ քվեարկությունն ընթանում է խաղաղ, բնականոն հունով: Որեւէ արտառոց երեւույթ կամ խախտում չի գրանցվել:
Միայն ցուցակների հետ կապված եղել են 2 անճշտություններ, որոնք շտկվել են, կազմվել է համապատասխան արձանագրություն:
Նույնը հաստատեցին նաեւ կուսակցությունների վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները: “Ամեն ինչ նորմալ է,”- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ վստահված անձ Էմիլ Բեգինյանը: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Տիգրան Ջիլավյանը նույն կարծքն արտահայտեց: Հանձնաժողովի անդամները ընտրողների շարժը միջին գնահատեցին եւ ասացին, որ ժամը 17-ի կողմերը սպասում են ակտիվացում:
ՔՀԻ Ընտրություններ 2012 Իրավական նախաձեռնություն