10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Ֆրանսիայում ավարտվել են նախագահական ընտրությունները

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, ըստ նախնական տվյալների, առաջատարն է Սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է “Комсомольская  правда”-ն: Օլանդը հավաքել է ձայների 52,5-53 տոկոսը այն դեպքում, երբ նրա մրցակից Նիկոլա Սարկոզին ստացել է ձայների մոտ 47 տոկոսը: Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բաց են առավոտյան 8-ից: Ժամը 12-ի տվյալերով` քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը կազմում է 30,66 տոկոս, […]

73-ամյա ընտրողին արհեսատական շնչառություն է միացվել

 Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրոնից, առավոտյան թիվ 6/18  ընտրական տեղամասի մոտակայքում վատացած կինը չի մահացել: Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, որ քվեարկելիս մի ընտրող է մահացել: 73-ամյա Վարսենիկ Բարյանը այժմ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բժշիկները ախտորոշել են գլխուղեղի կաթված եւ նրան արհեստական շնչառություն է այս պահին միացված:

6/18 ընտրական տեղամասում մահվան դեպք չկա. ԸԸՀ նախագահ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց թիվ 6 ԸԸՀ նախագահ Արսեն Սողոմոնյանը, իրենց տեղեկատվության համաձայն` 6/18 ընտրական տեղամասում ոչ մի կին չի մահացել: “Այդ ՏԸՀ-ի նախագահը մեզ ասաց, որ կինը չի մտել ընտրատեղամաս, իրենց ընտրողը չի եղել, պարզապես թիվ 155 դպրոցի տարածքում նստարանի վրա նստած էր եւ վատացել է: Շտապ օգնությունը նրան տարել է Հանրապետական հիվանդանոց եւ մեր […]

Քրեակատարողական ընտրատեղամասերում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն եւ դիտորդների պասիվություն

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում խոսեց քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպման մասին: Նրա խոսքով`համաձայն ԸՕ` կալանավորված անձինք  յոթ կալանավայրերում իրավունք ունեն մասնակցել միայն  համամասնական ցուցակների ընտրությանը: Այսպես` Նուբարաշենում  816 կալանավորներից քվեարկել են 799-ը, ընդհանուր թվով քվեարկել են 1073 կալանավոր: ‘’Քրեակատարողական հիմնակրներում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն, եւ դիտորդների պասիվ ներկայություն: Որեւէ խախտում […]

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ալավերդին ասում է, որ իր ատամները չեն կոտրել /վիդեո/

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայ Ազգային Կոնգրես ֆեյսբուքյան օգտատերը հայտարարել էր, որ  կիրակի, “ժամը 9.55` 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ եւ ԲՀԿ վստահված անձինք: Կոտրել են ՀԱԿ վստահված անձ Նամալյան Ալավերդիի ատամները”: Ոստիկանությունը տարածել է մի նյութ, որով Ալավերդի Նամալյանը հերքում է ծեծկռտուքի փաստը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի