24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում ավարտվել են նախագահական ընտրությունները

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, ըստ նախնական տվյալների, առաջատարն է Սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է “Комсомольская  правда”-ն:

Օլանդը հավաքել է ձայների 52,5-53 տոկոսը այն դեպքում, երբ նրա մրցակից Նիկոլա Սարկոզին ստացել է ձայների մոտ 47 տոկոսը:

Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բաց են առավոտյան 8-ից: Ժամը 12-ի տվյալերով` քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը կազմում է 30,66 տոկոս, ինչը 1,5 տոկոսով ավել է ապրիլի 22-ին կայացած ընտրությունների առաջին փուլին գրանցած մասնակցության ցուցանիշից:

Ֆրանսիական ԶԼՄ-ներին արգելված է մինչ ընտրական տեղամասերի փակումը  հրապարակել է տեղի հարցումների արդյունքները, որոնք անց են կացվել ընտրատեղամասերի մուտքերի մոտ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ