09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Արթիկում բաժանվող նյութերը քարոզչական չէին

Արթիկում արդեն մի քանի օր է, ինչ փողոցներում, ուսհատատություններում անցորդներին բաժանվում են բուկլետներ եւ օրացույցներ: Ըստ նախաձեռնության հեղինակ Դավիթ Սահակյանի, ակցիայի նպատակն է բարձրացնել ընտրող երիտասարդի իրազեկությունը, կարեւորել նրա քվեն: “Մեկ  բուկլետում ներկայացված է քվեարկության կարգը: Կարծում եմ, որ ընտրողը լավ իմանա իր իրավունքը, ընտրախախտումներ չեն լինի: Երկրորդում ՀՀ ընտրական իրավունքին վերաբերող օրենսդրական ակտերն են”,-ասաց […]

17-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են

Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվեցին մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվեցին դեպքից տուժածները: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելեց բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկեց բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատեց բժշկական հաստատությունների պատրաստվածության աստիճանը: Բժշկական հաստատություններին հատկացվեցին […]

Դատարանները դեռ չեն որոշել. ընտրացուցակներից բողոքում են

ՀՀ դատական դեպարտամենտից Henaran.amին տեղեկացրին,  որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչեւ 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում: Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում […]

Հույները նոր խորհրդարան են ընտրում

Հունաստանում այսօր եւս ընտրական օր է: Եվրոպական այս երկրում արտահերթ ընտրում են երկրի նոր խորհրդարանի կազմին: Ընտրությանը մասնակցում են երկրի 9 մլն 850 հազար քաղաքացիներ: Նրանք 4 տարի ժամկետով կընտրեն խորհրդարանի 300 անդամներին 32 կուսակցություններից, հաղորդում է “Росбалт”-ը: Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով մինչեւ երեկոյան ժամը 7-ը, որից հետո կհրապարակվեն ընտրատեղամասերի մուտքերի մոտ արված հարցումների […]

14:00 դրությամբ քվեարկել է 896,568 ընտրող

ՀՀ ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը լրագրողներին ներկայացրեց քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը ժամը 14:00-ի դրությամբ` ըստ մարզերի եւ մարզկենտրոնների: Ըստ այդմ` քվեարկության է մասնակցել 896,568 մարդ, կամ  ընտրողների 35, 54 տոկոսը: Քաղաք Երեւան- 270 609 ընտրող, կամ ընտրողների 33,25 տոկոսը Արագածոտն- 47 572 , կամ`41,87  տոկոսը Արարատ- 86 160 կամ`40,65  տոկոսը Արմավիր- 65 818  կամ` 29,57 […]

Թիվ 11/07 տեղամասային կենտրոնում ընտրողների ակտիվ հոսք է գրանցվել

Էրեբունի համայնքի թիվ 11/07 տեղամասային կենտրոնում ընտրողների ակտիվ հոսք է գրանցվել: Այստեղ գրանցված 1910 ընտրողից ժամը 12-ի դրությամբ ընտրություններին մասնկացել է շուրջ 270 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Ավագյանի հավաստիացմամբ` ընտրությունները մինչ այս պահն ընթանում են բնականոն հունով, որեւէ միջադեպ կամ խախտում չի գրանցվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նույն դիտարկումն արել են նաեւ կուսակցությունների վստահված անձինք` […]

Գյումրի-Երեւան մոլորված ուղեւորներ` միկրոավտոբուսները թեկնածուի համար են

ԱԺ ընտրությունների հետ կապված շարունակում է լարված մնալ մթնոլորտը Գյումրիում, հատկապես այն ընտրատարածքում, որտեղ մեծամասնական մանդատի համար պայքարը գնում է ՀՀԿ-ական Արման Սահակյանի եւ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ: Վաղ առավոտից “Տրանս-ակնթարթ” ընկերությանը պատկանող Գյումրի-Երեւան ուղեւորափոխադրող միկրոավտոբուսները, որոնք պատկանում են Գրիգորյանների ընտանիքին, լծվել էին այդ գործին: Միկրոավտոբուսներով ընտրողներին տեղափոխում էին ընտրատեղամասեր, իսկ Գյումրիից Երեւան գնացողները ստիպված էին […]

Ոստիկանությունը` օպերատորից տեսախցիկը խլելու վերաբերյալ

Գյումրիի թիվ 34/25 ընտրատեղամասում նկարահանումներ իրականացնող խմբի օպերատորից տեսախցիկը խլելու վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են ոստիկանության կողմից: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ: Հիշեցնենք, գլխավոր դատախազության թեժ գծով հաղորդում էր ստսցվել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ընտրատեղամասից “տարել է” “Կենտրոն” ՀԸ օպերատորին: Henaran.am-ին փոխանցում են ոստիկանության մամլո ծառայությունից

Henaran.am-ի խմբագրությունը ահազանգեր է ստանում. համատարած ընտրակաշառք են բաժանում

Ինչպես նախապես հաղորդել էինք,  Henaran.am-ի խմբագրությունում գործում է թեժ գիծ` 542313 հեռախոսահամարով, որի միջոցով քաղաքացիները կարող են հաղորդել իրենց ահազանգերը` քվեարկության ընթացքի վերաբերյալ: Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Երեւանի մայիսի 9 փողոցում ընտրակաշառք է բաժանվում: Ըստ մեր աղբյուրի` 10 հազար-ական դրամ բաժանող երիտասարդ տղամարդիկ  բնակիչներին ուղղորդում են քվեարկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին:  Մեկ այլ քաղաքացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի