Հույները նոր խորհրդարան են ընտրում
Հունաստանում այսօր եւս ընտրական օր է: Եվրոպական այս երկրում արտահերթ ընտրում են երկրի նոր խորհրդարանի կազմին: Ընտրությանը մասնակցում են երկրի 9 մլն 850 հազար քաղաքացիներ: Նրանք 4 տարի ժամկետով կընտրեն խորհրդարանի 300 անդամներին 32 կուսակցություններից, հաղորդում է “Росбалт”-ը:
Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով մինչեւ երեկոյան ժամը 7-ը, որից հետո կհրապարակվեն ընտրատեղամասերի մուտքերի մոտ արված հարցումների արդյունքները: Տեղի ժամանակով 21.30 -ին կհրապարակվեն առաջին արդյունքները, իսկ վերջնական արդյունքները պարզ կլինեն միայն երկուշաբթի առավոտյան:
Այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկը չկարողանա հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, ապա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը այն կուսակցության առաջնորդին, որը ձայների մեծամասնությունը հավաքած կլինի, 3 օր կտա` համաձայնության գալու կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար: Եթե այդ փորձն էլ ձախողվի, ապա նախագահը նման հնարավորություն կտա 2-րդ տեղում հայտված կուսակցության ղեկավարին կոալիցիոն կաբինետ ձեւավորել, իսկ այնուհետեւ` 3-րդ տեղում հայտնված կուսակցության ղեկավարին: Եթե նման ձեւով էլ հնարավոր չլինի հաջողության հասնել, ապա նախագահը ծառայողական կաբինետ կձեւավորի, որը կզբաղվի նոր ընտրություններ կազմակերպելով:
Հիմնական պայքարն ընթանում է “Նոր դեմոկրատիա” կուսակցության եւ Համահունական սոցիալիստական շարժման միջեւ: