09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել. Սարկոզի

Ֆրանսիայում մայիսի 6-ին նոր նախագահ կընտրվի, ով 1988-ից հետո առաջին անգամ հնարավոր է, որ սոցիալիստական կուսակցությունից լինի, տեղեկացնում է “BBC”-ն: Ապրիլի 22-ին կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրությունների  առաջին փուլում Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հավաքել էր ձայների 28,6 տոկոսը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 26,2 տոկոսը: Նրանց նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներն էին աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը: Սարկոզին  […]

Գյումրիի քաղաքապետի որդին տարել է “Կենտրոնի” օպերատորին

ՀՀ գլխավոր դատախազության  թեժ գծով Գյումրիից ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը եւ Նազելի Յարալյանը ասել են որ  Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը  տարել է “Կենտրոն” հեռուստաընկերության օպերատոր  Վարազդատ Պապիկյանին: “Կենտրոն” հեռուստաընկերության  նկարահանող խումբն աշխատել է Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ […]

Կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել. Է. Շարմազանով

“Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել: Պատկան մարմինները բավականին օպերատիվ աշխատում են` արձագանքելով գրանցված միջադեպերին: Խորհուրդ եմ տալիս հիստերիայի մեջ չընկնել եւ լարվածության իմիտացիա չանել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե “ընտրությունները Հայաստանում կեղծվում են, մարդիկ, փաստորեն, կարողանում են մեկ […]

Այն ահռելի եթերաժամանակը, որը տրամադրվել է, երբեւէ մեր երկրում չի եղել. ՀՌԱՀ նախագահ

Այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ օրենսդրության համաձայն, հանձնաժողովը իրականացրել է  մշտադիտարկում`  վերգետնյա  հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների նկատմամբ` քարոզչական եթերաժամանակի հետ կապված: Համաձայն հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությանը,  մշտադիտարկում է անցկացվել 7 հանրապետական սփռում եւ 9-ը մարզային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների նկատմամբ: ‘’6500  ժամ մշտադիտարկում ենք անցկացրել, դա ահռելի աշխատանք […]

Կոտրել են ՀԱԿ վստահված անձի ատամները

Հայ Ազգային Կոնգրես ֆեյսբուքյան օգտատերը հայտարարում է․ «Ժամը 9.55` 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ եւ ԲՀԿ վստահված անձինք: Կոտրել են ՀԱԿ վստահված անձ Նամալյան Ալավերդիի ատամները»։ Արման Մուսինյանը հայտնել է լրագրողներին, որ իրենք տեղյակ են դեպքի մասին:

“Դեղին քարտ” Շիրակի մարզպետին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի նախընտրական “խաղերը” թիվ 33 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածու Աշոտ Աղաբաբյանին դուր չեն եկել եւ նա “դեղին քարտ” է ցույց տվել մարզպետ: Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ական մարզպետը այս ընտրատարածքում հորդորել է համամասնականով քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մեծամասնականով  ՕԵԿ-ից առաջադրված Հովհաննես Մարգարյանի օգտին: Ինչպես Շիրակից փոխանցում են մեր աղբյուրները, Աշոտ Գիզիրյանը […]

Սերբիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր` մայիսի 6-ին, Սերբիայում նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ են: Հիմնական մրցակիցներն են Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդը` երկրի նախագահ Բորիս Տադիչը, եւ Պահպանողական առաջադիմական կուսակցությունը, որը ղեկավարում է Տոմիսլավ Նիկոլիչը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ձայնի իրավունք ունեն 6 մլն 770 հազար 13 քաղաքացի: Սերբիայում եւ նրա սահմաններից դուրս կգործի 8390 ընտրական տեղամաս: Կոսովոյում, […]

Կնիքը ցնդում է անձնագրերից. առաջին թերությունը մեկնաբանում է ԿԸՀ նախագահը /վիդեո/

Ֆեյսբուքահայության առաջին ընտրողներն արդեն արձանագրել են առաջին ընտրախախտումը։ Նրանց հավաստմամբ` անձնագրում ընտրությունը հաստատող կնիքը րոպեներ անց ցնդում է։ Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է․ “Ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում կնիքը չորանում է։ Եթե սա չկանխարգելվի, ապա կարելի է ասել, որ այս ընտրությունը կվերածվի խեղկատակության”։ Այդ մասին արձանագրում է նաեւ ԱԺ ընտրությունների թեկնածու, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ […]

Առանց Քոչարյանի

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանն ու գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քվեարկելու են նույն ընտրատեղամասում` 9/11-ում, որը տեղակայված է թիվ 24 դպրոցում: Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 6-ին քվեարկությունը կատարելու է 7/03 տեղամասում` թիվ 78 մսուր-մանկապարտեզում: Ի դեպ, երեք նախագահներն էլ, ըստ նախանական տեղեկությունների` քվեարկելու են մինչեւ կեսօր:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի