22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերբիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր` մայիսի 6-ին, Սերբիայում նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ են: Հիմնական մրցակիցներն են Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդը` երկրի նախագահ Բորիս Տադիչը, եւ Պահպանողական առաջադիմական կուսակցությունը, որը ղեկավարում է Տոմիսլավ Նիկոլիչը, տեղեկացնում է “Associated Press”-ը:

Ձայնի իրավունք ունեն 6 մլն 770 հազար 13 քաղաքացի: Սերբիայում եւ նրա սահմաններից դուրս կգործի 8390 ընտրական տեղամաս: Կոսովոյում, որի ալբանական իշխանությունները Սերբիայից անկախացան 2008-ին, քվեարկությունն իրականացնում է ԵԱՀԿ առաքելությունը:

Չնայած արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած հաջողություններին, Տադիչի կառավարության վարկանիշը շարունակ ընկնում էր տնտեսության խնդիրների, գործազրկության բարձր մակարդակի եւ բնակչության կյանքի որակի ցածրացման պատճառով:

Նիկոլիչն իր նախընտրական քարոզչության ժամանակ կենտրոնացել է սոցիալական անարադարության եւ կոռուպցիայի քննադատության վրա` խոստանալով Սերբիային մի քանի միլիարդանոց արտասահմանյան  ներդրումներ եւ ֆինանսական կայունություն:

Սպասվում է, որ այսօրվա ընտրությունների արդյունքում առաջատարը պարզ չի լինի: Այդ դեպքում 2-րդ փուլը կկայանա մայիսի 20-ին: Բացի Տադիչից եւ Նիկոլիչից, նախագահական ընտրություններին մասնակցում է եւս 10 թեկնածու, սակայն հիմնական պայքարը ծավալվում է 2-ի միջեւ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ