Iditord-ը ենթարկվեց հաքերային հարձակման. պատասխանատուների կոչը
Iditord կայքը ենթարկվեց հաքերային հարձակման․ կայքն այժմ չի գործում։ Կայքի համանուն բլոգը տարածել է հետեւյալ հայտարարությունը․
“Մայիսի 5-ին, երեկոյան, ժամը 22-ին iDitord.org կայքի վրա սկսվել է DoS հարձակում, որի հետեւանքով կայքը մոտ կես ժամ չի գործել։ Agnian ընկերության կողմից շտապ միջամտության շնորհիվ հարձակման ազդեցությունը կանխվել է։
Հարձակումը կատարվել է մեկ IP հասցեից (Ուկրաինայից), որը ստեղծել է մոտ 5 Մբ/Վ հզորության ֆլուդ”։
Կայքի պատասխանատուները նակտում են որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կայքը շուտափույթ կերպով վերականգնելու համար: Կոչ ենք անում քաղաքացիներին շարունակել ահազանգել ընտրախախտումների մասին զանգահարելով` 077 93 83 66, 096 00 94 64 հեռախոսահամարներով, SMS ուրաղկել 096 33 27 23 հեռախոսահամարին կամ տեղեկացնելTwitter-ով` iditord: