ՀՀԿ-ն սատարում է Գագիկ Ծառուկյանին

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին կանգառը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն էր, որտեղ հավաքված բազմությունը նրան աղուհացով դիմավորեց` քաղաքապետ Կարո Գուլոյանի գլխավորությամբ: Աբովյանցիներին դիմելիս Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, որ քարոզարշավի ավարտին էլ ակտիվություն են ցուցաբերում, նշեց, որ չնայած արդեն յուրաքանչյուր մարդ գիտի` ում է ընտրելու, այսուհանդերձ կարեւոր է քաղաքական ուժերի ծրագրերի ներկայացումը: […]