Կարտոֆիլից հետո` “Եվրատեսիլ” /վիդեո/
“Бурановские бабушки” խմբի անդամները, ովքեր մասնակցելու են Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”-ին, հույս ունեն մինչ Բաքու մեկնելը կարտոֆիլ ցանել իրենց բանջարանոցներում: Այս մասին տեղեկացրել է անսամբլի մամլո քարտուղար Սվետլանա Սիրիգինան:
Մայիսի 8-ին տատիկներն իրենց հարազատ Բուրանովոյից կմեկնեն Մոսկվա, որտեղ կկայանա նրանց գլխավոր փորձը: Այնտեղից էլ նրանք կմեկնեն Բաքու:
Մասնակից տատիկների երեխաները հավաստիացնում են, որ իրենք կցանեն կարտոֆիլը եւ որ կարիք չկա անհանգստանալու, սակայն տատիկները ցանկանում են անձամբ մասնակից լինել այդ գործընթացին: “Պարզապես նրանք այդպես են դաստիարակված,”-“РИА Новости”-ին հայտնել է Սիրիգինան:
“Бурановские бабушки“-ն “Եվրատեսիլի” ընտրական փուլի ժամանակ ընտրվեցին հանդիսատեսի քվեարկության, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքի շնորհիվ: “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 22-26-ը Բաքվում: