20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ջեսիկա Սիմփսոնն իր կյանքի ամենամեծ փորձն է ունեցել

Նախօրեին` մայիսի 1-ին, ամերիկյան հայտնի երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը  լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` Մաքսվել Դրյու Ջոնսոնին` Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Երկար ժամանակ սպասված եւ ուրախալի լուրը 31-ամյա երգչուհին հայտնել է “Twitter”-ի իր բլոգում:

Չնայած վերջերս հայտնի շիկահեր Սիմփսոնը կարողացավ իրեն փորձել նաեւ որպես դիզայներ, ինչպես նաեւ նկարահանվեց հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, դստեր ծնունդը նա անվանել է “իր կյանքի ամենամեծ փորձը” եւ հայտարարել է, որ անչափ երջանիկ է:

Հայտնի երգչուհու կողքին են եղել նրա ընտանիքի անդամները, ոչ պակաս հայտնի քույրը` Էշլին, ինչպես նաեւ ամուսինը` NFL-ի նախկին խաղացող եւ գործարար Էրիկ Ջոնսոնը:

Ջեսիկան եւ Էրիկը հանդիպում են արդեն 2 տարի: 2010-ի նոյեմբերին նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին, սակայն մինչ օրս տեղի չի ունեցել նրանց պսակադրությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ