06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ-ի հայտարարություններին դիտորդներն այնքան էլ չեն հավատում

“Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համաբարձումյանը Հենարան մամուլի ակումբում բավարար գնահատեց նախընտրական քարոզարշավը:

Նրա խոսքով, եթե մայիսի 6-ին էլ քվեարկությունը անցնի այսպես, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանը մի քայլ առաջ է անցել: ՀԿ-ի նախագահը պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ ինքը լուրջ չի վերաբերում ՀԱԿ-ի այն հայտարարություններին, որ ահաբեկման տակ են անց կացնում հանդիպումները:

“ Անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սյունիքում, Սիսիանում հայտարարել է, որ դեռ էսքան մարդ հանրահավաքին չէր եկել, այսինքն` բազմամարդ է եղել: Դե փակագծերը չբացեմ, գիտեք Սյունիքի մարզը: Եթե այստեղ մարդիկ առանց վախենալու եկել են, ապա մյուս մարզերի ղեկավարները ավելի քաղաքակիրթ են: Ինձ չի թվում, որ վախ կա”,-ասաց տեղական ամենամեծ դիտորդական կազմակերպության ղեկավարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ