11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Այս փուլում մեզանից լավը չկա. Գալուստ Սահակյան

“Եթե մեր ժողովուրդը չի ուզում պատերազմ, պետք է ընտրի Հանրապետականին, եթե  անգամ պատերազմ սկսվի, ապա էլի Հանրապետականը կարող է ժողովրդին պաշտպանել”: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա համոզմամբ՝ ինչպիսին էլ լինեն իշխանավորները, միեւնույն է ժողովուրդը միշտ ձգտում է պահել իր հիմնական ձեռքբերումները՝ տարածքային անձեռնմխելիությունը եւ ժողովրդի անվտանգությունը՝վստահելով ուժեղին ու փորձառուին:

“Հանրապետականը չի ասում, որ լավագույններից լավագույնն է, պարզապես այս փուլում մեզանից լավը չկա”,- կարծիք հայտնեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողի այն հարցին՝ կարծում եք, որ ժողովրդի ուշքը գնո՞ ւմ է հանրապետականի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

“Ժողովուրդը պատավոր չէ որեւէ մի քաղաքական ուժի սիրել կամ խելքը թռցնել: Քարոզարշավի ժամանակ մեկ էլ  մեկենասներ են հայտնվում, եւ ուզում են, որ ժողովուրդը սիրահարվի իրեն: Քաղաքական ֆորմատը նա է, որ քաղաքական ուժը պետք է սիրի ժողովրդին, եւ հետո սերն ու լիրիկան քաղաքական կատեգորիաներ չեն”:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ