14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարդերի երկիր Հայաստանս … /ֆոտո, վիդեո/

“Երեւի աշխարհում ձեր աշխատավայրի նման սիրուն տեղ չկա”,-այսպես ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը օրերս  այցելել էր աշխատանքային այցով Կատայքի մարզի “Էկոտոմատ” ջերմոցային տնտեսությունում: Այստեղ Ս. Սարգսյանը  ծանոթացավ վարդերի բուծման լայնածավալ աշխատանքների ընթացքին:

Ջերմոցի կառուցվածքային առանձնահատկությունները եւ վարդի բարձրակարգ սածիլի գործածումը հնարավորություն են ընձեռում գործունեության առաջին երկու տարիներին ստանալ վաճառքի լիովին պիտակի Ա դասի շուրջ 16 վարդ` 1 քմ-ից, իսկ հետագա տարիներին բերքատվությունը կանխատեսվում է, որ կհասնի 180 վարդի` 1 քմ-ի հաշվով: Տնօրեն Արսեն Սանդոյանի խոսքով, 9 տեսակի, 7 գույնի  մոտ 120 հազար վարդ է մշակվում:

Ընկերության  ողջ արտադրանքը արտահանվում է այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստան եւ Բելառուս: Հայաստանում նույնպես վաճառվում է, բայց քիչ քանակությամբ, մեկ վարդը արժե 600-700 դրամ:
http://youtu.be/Y8e6wakpZ9Q

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ