20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2012

Րաֆֆին գալիս է, իսկ դո՞ւք…./վիդեո/

Ապրիլի 8-ից ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը սկսվել է նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ մայիսի 4-ը” Չնայած Զատկի տոնակատարությանը կուսակցությունները ներկայացրին իրենց հոլովակները: “Ազա՛տ ընտրեք, արժանապատի՛վ ընտրեք, ասեք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին: Ասեք` այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետությանը, եռագույնին, ընկած տղաներին”,- “Ժառանգություն” կուսակցության քարոզչական տեսահոլովակից կոչ է անում կուսակցության առաջնորդ Րաֆֆի […]

Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին: Դրանք ներկայացվում են  կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված […]

Ինչը պետք է փոխել

Քարոզարշավը կմեկնարկեն Երեւանից, հետո կմեկնեն նախընտրական հանդիպումների Գյումրի, Մասիս, Վանաձոր, Սպիտակ : Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իրենց կարգախոսը՝ ՛՛Ես` մենք ենք՛՛ բացատրվում է, որ “ես-ը մնացել է միայնակ ու անօգնական, եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում` “հաջողության հասնելու համար ես-ը պետք է […]

Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ. Վլադիմիր Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիվ երկու ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանին լրագրողները հաց ուղղեցին, թե ինչպես է պայքարելու մրցակցի` Սամվել Ֆարմանյանի դեմ, որին պաշտպանելու է Ռուբեն Հայրապետյանը: “Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ, կարծում եմ ինքն առաջադրվել է իր ընտրատարածքում եւ խնդիրներ ունի հավաքելու այնքան ձայն, որպեսզի ընտրվի եւ հետ չմնա իր մրցակիցներից: Ես կարծում […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նախ իր մեղքերը քավեր. Դեմկուս

Ինչու դեմկուսը չի ստորագրել ընտրությունների վերահսկման նախընտրական շտաբ ստեղծելու մասին նախնական համաձայնագիրը: Այս հարցին Արմենիա հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց չեն հրավիրել, ահա ինչու իրենք չեն ստորագրի այդ համաձայնագիրը: ‘’Այն կառույցները, որոնք ժամանակին հիմք են դրել այդ ամբողջ համակարգին, եւ ժամանակին իրենք են այդ կեղծիքներն արել, […]

Քոֆի Անանը Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մտադիր է երեքշաբթի առավոտյան  մեկնել Թուրքիայի հարավ` սիրիացի փախստականների ճամբարները տեսնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, Անանի այցն ընդամենը մեկ օր կտեւի, քանի որ ապրիլի 11-ին նրան սպասում են Իրանում: Երեքշաբթի փախստականների ճամբարները պատրաստվում են այցելել նաեւ ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը: Սիրիական իշխանություններն իրենց համաձայնությունն […]

Վլադիմիր Կարապետյանը Սամվել Ֆարմանյանին բանավեճի հրավիրեց

Թիվ երկու ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իր առաջադրումը երկու գործոնով է պայմանավորված: “Առաջինը ՀԱԿ որոշումն է ` հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրելու թեկնածուներ` ցույց տալու համար մեր վճռականությունը, ջարդելու կեղծիքի մեքենան եւ հաղթելու ընտրություններին”,-նշեց նա ու հավելեց, որ անելու է ամենը` համոզելու համար, որ “իրենք […]

Հայազգի գործարարն սպանել է 3 հանցագործներին` հանուն ընտանիքի

ՌԴ Տուլայի մարզում 3 հանցագործ են սպանվել հայ գործարարի ձեռքով, որը գողերից պաշտպանել է ընտանիքի անդամներին, հաղորդում է “Интерфакс”-ը: Տուլայի մարզի Բոգորոդիցկե քաղաքում 4 հանցագործ ներխուժել են անհատ ձեռներեցի տուն` սպառնալով նրան եւ ընտանիքի անդամներին ատրճանակով, դանակով եւ բեյսբոլի փայտով: Հանցագործներն ընտանիքից փող են պահանջել` հակառակ դեպքում սպանալով սպանել նրանց: Գործարարին հաջողվել է հանցագործներից 3-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի