26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայազգի գործարարն սպանել է 3 հանցագործներին` հանուն ընտանիքի

ՌԴ Տուլայի մարզում 3 հանցագործ են սպանվել հայ գործարարի ձեռքով, որը գողերից պաշտպանել է ընտանիքի անդամներին, հաղորդում է “Интерфакс”-ը:

Տուլայի մարզի Բոգորոդիցկե քաղաքում 4 հանցագործ ներխուժել են անհատ ձեռներեցի տուն` սպառնալով նրան եւ ընտանիքի անդամներին ատրճանակով, դանակով եւ բեյսբոլի փայտով: Հանցագործներն ընտանիքից փող են պահանջել` հակառակ դեպքում սպանալով սպանել նրանց:

Գործարարին հաջողվել է հանցագործներից 3-ին վնասազերծել` վիրավորելով նրանց խոհանոցային դանակով, 4-րդին հաջողվել է փախչել: Այժմ նա հետախուզության մեջ է:

Տուլայի մարզի հետաքննող հանձնախմբի ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են վարչության աշխատակիցները, պարզվում են կատարվածի հանգամանքները:

Քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում` ինքնապաշտպանության տարբերակը: Կատարվածի գնահատականի եւ թե ինչ հոդվածով գործ կհարուցվի, առայժմ տեղեկություն չի հաղորդվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ