05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նախ իր մեղքերը քավեր. Դեմկուս

Ինչու դեմկուսը չի ստորագրել ընտրությունների վերահսկման նախընտրական շտաբ ստեղծելու մասին նախնական համաձայնագիրը: Այս հարցին Արմենիա հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց չեն հրավիրել, ահա ինչու իրենք չեն ստորագրի այդ համաձայնագիրը:

‘’Այն կառույցները, որոնք ժամանակին հիմք են դրել այդ ամբողջ համակարգին, եւ ժամանակին իրենք են այդ կեղծիքներն արել, հիմա փորձում են այդ կեղծիքների դեմ պայքարել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը  առաջին հերթին պետք է իր մեղքը քավեր այն ամենի համար,  ինչ արել է ժամանակին , այն տարիներին: Ինքն էր հեղինակը ընտրական կեղծիքների ,եւ  այսօր ստորագրել մի փաստաթուղթ, այն էլ` կեղծիքների դեմ պայքարելու դեմ , դա մեզ  հարիր չէ’’,- նշեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` դեմկուսի  համակիրների բանակը մեծ  է: ‘’Չզարմանաք, որ մենք տաս տոկոսը անցնենք, եւ հայտնվենք խորհրդարանում: Մենք այսօր շատ ավելի ծպտյալ համակիրներ ունենք, քանի որ շատերը վախենում են, որ ճնշումների կենթարկվեն’’,- ասաց Արամ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ