01 Մարտի, Saturday, 2025
KFC

Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին:

Դրանք ներկայացվում են  կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված է Հայաստանի ոսկեդարը` խորհրդային բարեկեցիկ տարիները: Իսկ հիմա մուրացկաններ են, անպաշտպան մարդիկ:

Ըստ կոմունիստների, երկիրը անդունդի եզրին է եւ կոչ է արվում մի պահ  խորհել եւ ճիշտ ընտրություն կատարենք: Վերջում ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հնչեցնում է ՀԿԿ կարգախոսը` “Հայաստանի կոմունիստական կուսակցության հաղթանակը ժողովրդի հաղթանակն է”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ