09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 1, 2012

Քվեաթերթիկում կնշվի ընտրատարածքի համարը

Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011 թվականի օգոստոսի 11-ի` “Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը սահմանելու” մասին համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը: Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է  ընտրատարածքի […]

Հայաստանը պետք է աշխարհին բռունցքը ցույց տա

Քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ  Արթուր Աթանեսյանի կարծիքով Հայաստանին Մարտի 1-ի նման դեպքերը պատիվ չեն բերում: Նրա խոսքով, ցանկացած հավաքի, ցույցի ժամանակ մարդկային հույսերի պոռթկում հնարավոր է, սակայն մեծամասամբ մասնակիցները խաբված են լինում: Նրա խոսքով` Մարտի մեկի նման դեպքերը Հայաստանին պատիվ չեն բերում: “Ցանկացած ցույցի ժամանակ տեղի է ունենում հույսերի պոռթկում, որոնց մեծ մասը խաբված է […]

Պատմության ցավալի էջերի առաջ պատասխանատու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը. ՀՀԿ պատգամավոր

‘’Այնպես չէ, որ ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքը մեզ պետք չէ: Դեմ են արտահայտվում խոհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որով նրանք քաղաքական մարտավարական նպատակներ են հետապնդում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը` խոսելով այսօր ԱԺ-կողմից ընդունված ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքի մասին: Նրա խոսքով` օրենքն առհասարակ երկար ճանապարհ է անցնում […]

Ռուսաստանը պահանջել է Պուտինի վրա մահափորձ կազմակերպող Օսմաեւին հանձնել Ռուսաստանին

ՌԴ Գլխավոր դատախազությունն իր ուկրաինացի գործընկերներին խնդրանք է ուղարկել Ադամ Օսմաեւին հանձնելու մասին: Վերջինս մեղադրվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: 2008-ին Օսմաեւը գտնվել է հետախուզման մեջ` ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով, հաղորդում է “РИА Новости”-ն: Օսմաեւին ձերբակալել են փետրվարի սկզբին Ուկրաինայում` Օդեսայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետաքննության ժամանակ: Քննիչները պնդում են, […]

Բագրատ Ասատրյանը գիտի` ով է մարտի 1-ին կրակելու հրաման տվել

‘’Ուզում էի այսօր գայի, ու բոլորիդ շնորհավորեի գարնան առաջին օրվա կապակցությամբ, սակայն մեր օրացույցում իշխանությունները սեւ օր ավելացրեցին’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ,  Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա նշեց, որ թեեւ մարտի 1-ի դեպքերից 4 տարի է անցել, սակայն “իշխանությունները ոչինչ չեն արել այդ էջը փակելու համար”: Նրա խոսքով` այդ օրը […]

Ցնցումներ Հայաստան-Ադրբեջան սահմանին

Փետրվարի 23-ին մինչև 29-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել 6 երկրաշարժ: Փետրվարի 25-ին, րոպեի տարբերությամբ, 3 բալանոց 2 ստորգետնյա ցնցում է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք: Այդ օրը Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 30 կմ […]

Դավութօղլուն ասել է, որ 1915թ. առումով աշխարհում բան է փոխվել

Ստորև թարգմանաբար ներկայացվում է մի հատված Թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող “Լուրեր” հաղորդաշարի ժամանակ Ահմեդ Դավութօղլուի կողմից հնչեցրած հայտարարություններից: Լրագրողը հիշեցրել է, որ 2015-ին լրանում է 1915-ի դեպքերի տարեդարձը և, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք մշակվում է 2015-ին ուղղված նոր ռազմավարություն` Դավութօղլուն պատասխանել է, որ այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ […]

Իսլանդիան նշում է գարեջրի տոնը /վիդեո/

Մարտի մեկը Իսլանդիայում նշվում է որպես գարեջրի օր: Այդ օրը ամենակարեւորն այն է, որ պետք է խմել այնքան գարեջուր, որքան հնարավոր է: Օրը պատահական չէ ընտրված: 1989-ի այս օրը Իսլանդիայում հաստատվել է օրենք` թունդ գարեջրի մասին, որով էլ չեղյալ է հայտարարվել “չոր օրենքը”, որը գործում էր երկրում 75 տարի: Այս տոնը, բնականաբար, նշվում է բոլոր […]

Կարող եք պառկել …, բերդի պետ չեք … պատգամավորները տաքացան “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի քվեարկության ժամանակ

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քվեարկությանը խառնաշփոթ ստեղծվեց խորհրդարանի դահլիճում: ԱԺ ՀՀԿ խմբակցության վերցրած քսան րոպե ընդմիջումից հետո արդեն նիստերի դահլիճում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հորդորեց լրագրողներին “այս կարեւոր նախագծի քվեարկության ընթացքում ուշադիր լինել եւ ֆիքսել, թե յուրաքանչյուրն իր տե՞ղն է քվեարկում”: “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւս վարման կարգի վերաբերյալ ձայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված