10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 26, 2012

‘Հայ Ձմեռ պապ-2012’-ը` լքված գյուղերում ապրող հայ ընտանիքների մասին

‘Հայ Ձմեռ պապ‘ բարեգործական հիմնադրամը համագործակցելով մի շարք պարբերականների հետ` ներկայացնում է ‘Հայ Ձմեռ պապ-2012′  լրագրողական-բարեգործական ֆիլմը: Ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Սյուժեներից 8-ը սոցիալական ակնարկներ են ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում ‘Հայ Ձմեռ պապ‘-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները: ‘Հայ Ձմեռ […]

ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման այսօրվա արդյունքները

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Շփման գծի […]

“The Daily Mail”-ը աշխարհի ամենահայտնի ինտերնետ ամսագիրն է

Բրիտանական “The Daily Mail”–ի կայք-էջը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ինտերնետային ամսագիրը: Այս ուսումնասիրությունն իրականացրել է  “comScore” ընկերությունը: “The Daily Mail” -ին հաջողվել է առաջ անցնել անգամ “The New York Times”–ից: Ըստ տվյալների` 2011-ի միայն դեկտեմբերին  կայքի այցելուների թիվը կազմել է 45,3 միլիոն մարդ, ընդ որում` այս աճը տեղի է ունեցել ամերիկացի այցելուների հաշվին: Ամենագործածվող ինտերնետ […]

Օսկանյանի համար ժամանակը դեռ չի եկել

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել իր անձի հետ կապված տեղեկությունները, որոնք հրապարակվեցին մամուլում` վերջին օրերին: Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում  կազմակերպված քննարկման ժամանակ  Henaran.am- ը փորձել է պարզել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները այն մասին, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ համամասնական  ցուցակի առաջին տեղերում է լինելու: “Կգա ժամանակը,  բոլոր հարցերին կանդրադառնամ, այս պահին […]

Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել. Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց ՀԱԿ-ից

“Ես ՀԱԿ անդամ չեմ եղել: Երբ  ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ում էի”,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է  նախկին ՀՀՇ-ական, նախկին արտգործնախարար, այժմ “Ազատ դեմոկրատներ”-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը: “Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման համար: Ես եղել  […]

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում: Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել: Երեխայի դին` տնային հագուստով, գտել են […]

Ալիկ Արզումանյանը չբացառեց “Ազատ դեմոկրատներ”- “Ժառանգություն” նախընտրական դաշինքը

Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին ՀՀՇ-ական, այժմ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը  չբացառեց Ժառանգության” հետ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ “Ազատ դեմոկրատներ”-ի եւ “Ժառանգության” լիբերալ հայացքները համընկնում են եւ բազմաթիվ հարցերում երկու կուսակցությունները շատ ակտիվ համագործակցում են: “Մենք միասնական ենք գնալու` ընտրակեղծիքները բացառելու , […]

Հայկական բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է. Հրայր Կարապետյան

’20 տարիների ընթացում հայոց բանակը կատարել է ամենակարևոր դերակատարությունը` պատվով կռվել է Ղարաբաղյան պատերազմում և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը’,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` հավելելով, որ այդ առումով հայկական բանակը հանդիսանում է Հայաստանում ամենակայացած կառույցը: Նրա խոսքով` բանակն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է, […]

Այսուհետ շներն էլ ունեն հնարավորություն ազատվելու սթրեսից /վիդեո/

Յոգա ուսուցանող Սյուզետ Ակերմանը շների եւ նրանց տերերի համար յոգայի դասընթացներ է սկսել Հոնկոնգում: Դասընթացները նրանց համար են, ովքեր ցանկանում են իրենց տնային կենդանիների կյանքը հետաքրքրացնել: Ակերմանը կարծիք է հայտնել, որ շներին եւ մարդկանց ուսուցանելը այնքան էլ չի տարբերվում: Աշակերտները նշում են, որ նման պարապմունքները հանգստացնում են թե իրենց, թե շներին, կենդանիներն էլ իրենց ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված