18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ալիկ Արզումանյանը չբացառեց “Ազատ դեմոկրատներ”- “Ժառանգություն” նախընտրական դաշինքը

Ալեքսանդր-Արզումանյան

Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին ՀՀՇ-ական, այժմ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը  չբացառեց Ժառանգության” հետ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ “Ազատ դեմոկրատներ”-ի եւ “Ժառանգության” լիբերալ հայացքները համընկնում են եւ բազմաթիվ հարցերում երկու կուսակցությունները շատ ակտիվ համագործակցում են: “Մենք միասնական ենք գնալու` ընտրակեղծիքները բացառելու , դիտորդներ եւ վստահված անձինք ներկայացնելու առումով, սակայն դա կձեւավորվի արդյոք  որպես միասնական դաշինք ընտրություններին մեկ միասնական ցուցակով գնալու համար դա դեռ հստակ չէ:

Ոչ մեր , ոչ “Ժառանգության կողմից չկա բացասական դրսեւորում”,-ասաց Ալեքսանդր Արզումանյանն ու հավելեց, որ հարցը տակտիկական է եւ կհստակեցվի ընտրություններին մոտ ժամանակաընթացքում: Ալեքսանդր Արզումանյանն ասաց նաեւ, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ