20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման այսօրվա արդյունքները

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Henaran.am-ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ