23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկական բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է. Հրայր Կարապետյան

’20 տարիների ընթացում հայոց բանակը կատարել է ամենակարևոր դերակատարությունը` պատվով կռվել է Ղարաբաղյան պատերազմում և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը’,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` հավելելով, որ այդ առումով հայկական բանակը հանդիսանում է Հայաստանում ամենակայացած կառույցը:

Նրա խոսքով` բանակն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է, հատկապես` օրենսդրության առումով. կատարելագործվել է զինված ուժերի ներքին կարգապահական կանոնագիրքը, բանակի ընդհանուր կանոնագիրքը, փոփոխություններ են կատարվել “Զինվորական ծառայության անցնելու մասին” և “Զինապարտության մասին” օրենքներում:

‘Բանակում բազմաթիվ թերությունների պատճառն այն է, որ այստեղ բազմաթիվ օրենքներ չեն գործում, կամ դեռևս չկան  անհրաժեշտ օրենքները: Չէ որ խորհրդային ժամանակներից բանակը ժառանգել է նաև վատ ավանդույթներ` ‘դեդավշինա’, գաղութային օրենքներ և այլն’,- նկատեց Հրայր Կարապետյանը:

Նա նշեց, որ ներկայումս քննարկվում է պայմանագրային զինծառայության մասին օրենքը, թե ինչպես են կնքվելու և լուծարվելու պայմանագրերը, որ զինվորականներին արձակուրդը տրվի օրենքով սահմանված կարգով, այլ ոչ հրամանատարի կողմից, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

‘Եթե պատերազմի  վտանգը Հայաստանի համար վերանա, ապա մենք կանցնենք 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի, որովհետև դա է ճիշտը’,- ասաց Հրայր Կարապետյանը` հավելելով, որ պայմանագրային  զինծառայության անցնելու ցանկացողների թիվը չափազանց մեծ է, որի պատճառները ոչ միայն սոցիալական է, այլ գաղափարական:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ