21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

‘Հայ Ձմեռ պապ-2012’-ը` լքված գյուղերում ապրող հայ ընտանիքների մասին

‘Հայ Ձմեռ պապ‘ բարեգործական հիմնադրամը համագործակցելով մի շարք պարբերականների հետ` ներկայացնում է ‘Հայ Ձմեռ պապ-2012′  լրագրողական-բարեգործական ֆիլմը:

Ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Սյուժեներից 8-ը սոցիալական ակնարկներ են ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում ‘Հայ Ձմեռ պապ‘-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները:

‘Հայ Ձմեռ պապ‘ -ին և գործընկերներին միացել են նաև հայկական մի քանի հեռուստաալիքներ, սոցիալական ցանցեր, բլոգներ: Այսպիսով քայլ է արվել մեդիա բազմազանության կիրառությամբ ներհասարակական գործուն արձագանք արթնացնելու ուղղությամբ:

Քաղաքացիական նախաձեռնություններ, բարեգործական ֆուտբոլ, կամավորական մշակույթ. այս և այլևայլ ուրիշ թեմաներ` ‘Հայ Ձմեռ պապ-2012′  ֆիլմում: Ֆիլմը ցուցադրվելու է ‘Մոսկվա’ կինոթատրոնում հունվարի 30-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ