20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

3 հայ պատգամավոր՝ Վրաստանի խորհրդարանում

Վրաստանում օրերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թեեւ կային որոշ խախտումներ, որոնք արձանագրել են թե միջազգային դիտորդական խմբերը, թե  Վրաստանի ԿԸՀ-ն, բայց դրանք այն խախտումները չեն, որոնք կարող են կասկածի տակ դնել ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելը: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Նա նշել է, որ այս ընտրությունները կարևոր […]

Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ալիեւը Ստամբուլ է մեկնել՝ մասնակցելու 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, որն անց է կացվում հոկտեմբերի 9-13-ը, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Ալիեւը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Վրաստանի խորհրդարան երեք կուսակցություն է անցել

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Վերջնահաշվարկներից պարզ է դարձել, որ ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը», գրում է newsgeorgia.ge-ն։ «Վրացական երազանքը» հավաքել Է ձայների 48,6 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 27,14 տոկոս եւ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5 տոկոսը։  

«Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է Ստամբուլում մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

Ստամբուլի Յենիբոսնա թաղամասում ոստիկանության շենքի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի  ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ըստ թուրքական «Sabah»-ի՝  այդ մասին նշված է եղել TAK-ի կայքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ստամբուլի Յենիբոսնա թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի դիմաց պայթել էր ռումբերով բեռնված մոտոցիկլետ: Դրա հետևանքով 10 մարդ վիրավորվել էր: Թուրքական «kanalb»  լրատվակայքն էլ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (22 կրակոց): ՊԲ առաջապահ […]

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում։ apsny.ge-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին, առայժմ ամեն ինչ հանդարտ է ընթանում։ Խորհրդարանի 150 պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամկետով:Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ 77 մարդ ընտրվում էհամամասնական կարգով, 73՝ մեծամասնական: Խորհրդարանում տեղ գրավելու հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք: Նշենք նաեւ, որ այս անգամ, […]

Անկարայում ահաբեկիչները պայթեցրել են իրենք իրենց

Թուրքական Անկարայում երկու ահաբեկիչ-մահապարտ պայթեցրել են իրենք իրենց։ Նրանք ցանկանում էին ականապատել մեքենան, սակայն ոստիկանները տեղեկացել են եւ փորձել ձերբակալել նրանց։ Հենց ձերբակալության պահին նրանք պայթեցրել են իրենք իրենց, հայտնում է թուրքական Anadolu-ն։ Առայժմ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայում տիրող իրավիճակը ստալինյան տարիներն է հիշեցնում. Independent

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Independent» պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տիրող իրավիճակին: Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, Ֆիսքի խոսքերով այս օրերին Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող «մաքրման» գործողությունները իրենց բնույթով հիշեցնում են ստալինյան տարիները, երբ  ԽՍՀՄ-ի համար «անցանկալի» մարդկանցից ազատվելու նպատակով իրականացնում էին ձերբակալություններ […]

Քերիի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին մեզ վշտացնում է․ Մամեդով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, որ առաջնորդները պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը։։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։ «Սա տարօրինակ միտք ունի, ասես ողջ […]

ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեն կենթարկվի փոփոխությունների

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Օրակարգի միակ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության առաջարկած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ և տարեսկզբին կատարված կանխատեսումների վերանայմամբ: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի