12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռուսաստանը լավատես չէ մոտակայում ԼՂ խնդրի կարգավորման հարցում․ Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան լավատես չէ մոտ ժամանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, գրում է РИА Новости-ն։ 

«Ես չէի ասի, որ մենք այստեղ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման հարցում մեծ լավատեսություն ունենք: Սակայն շարունակելու ենք համառ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում հայտարարել է նա։

Միեւնույն ժամանակ, նախագահի օգնականը Նա հրաժարվել է բացահայտել բանակցությունների խոհանոցը։ Նա ասել է, որ քննարկվում են շատ տարբերակներ և առաջարկներ։

«Սակայն այժմ, ես կրկնում եմ, չկան հիմքեր առանձնահատուկ լավատեսության համար»,- ասել է նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ