28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գանձախույզները Բիթլիսում թիրախ են ընտրել հայկական եկեղեցին և գերեզմանները

Թուրքիայի «Հայ փոքրամասնության միության» նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ թուրք գանձախույզների նոր թիրախ է դարձել Բիթլիս նահանգի Մուտքի շրջանի Քովանլը գյուղում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները:

Ինչպես հաղորդում է «Timeturk» լրատվամիջոցը, Դաղջըն ասել է, որ եկեղեցու մոտ և գերեզմաններում մինչև 3 մետր խորությամբ հորատումներ են արվել: Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում նմանատիպ դեպք պատահել էր նաև Սասունի և Մուշի որոշ տարածքներում: Այդ ժամանակ «Հայ փոքրամասնության միություն»-ը դիմել էր դատախազություն:

Ըստ Դաղջըի` գանձախույզնեը թիրախավորել են Բիթլիսում և նրա շրջաններում Թուրքիայի հայ փոքրամասնությանը պատկանող եկեղեցին և գերեզմանները: Նրանք փորձել են, ոսկի կամ պատմական արժեքավոր գտածոներ հայտնաբերել: Դաղջըն պատկան մարմիններին կոչ է արել ձեռրնարկել համապատասան միջոցներ՝ կասեցնելու և կանխելու նմանատիպ վանդալիզմը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ