21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Շթայնմայերը ԵԽԽՎ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ  Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։

«Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ մենք չպետք է մոռանանք այդ տարածքում առկա հակամարտությունների մասին։ Եվ ես նկատի չունեմ միայն Ուկրաինան ու Ղրիմը, ես խոսում եմ նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասին։

Մեր մայրցամաքում չպետք է լինեն «մոխրագույն գոտիներ» և «սև անցքեր»՝ մարդու իրավունքների քննության տեսակետից։ Այս առումով ԵԽԽՎ-ն հարթակի դեր է կատարում մեր ժամանակների առավել սուր հարցերի քննարկման համար։ Սա վայր է քննարկումների համար՝ հատկապես հակամարտությունների սրացման և խորացման ժամանակ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ