28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում 3 ատոմակայան է կառուցվելու

Թուրքիան ցանկանում է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում:

Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգմացման ուղղությամբ Թուրքիայում իրականացվող ծրագրերը: Էրդողանը խոսել է ատոմակայան կառուցելու 3 նախագծերի մասին, որոնցից 2-ի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Առաջինը Աքքույու ատոմակայանն է, որի կառուցման համար 2010 թվականին Ռուսաստանի հետ միջակառավարական պայմանագիր էր կնքնվել, 2-րդ ատոմակայանի համար, որ կառուցվելու է Սև ծովի շրջանում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճապոնիայի հետ:

«Այժմ 3-րդ ատոմակայանի նախագիծը կյանքի կոչելու  համար փնտրտուքների մեջ ենք: Մեր նպատակն է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի»,- նշել է Էրդողանը:

Նա անդրադարձել է նաև էներգիայի այլ աղբյուրներին՝  նշելով, որ Թուրքիան վերականգնվող էներգիայի տեսանկյունից բարենպաստ դիրքում է գտնվում: Թուրքիան աշխատում է, որ արևից, քամուց ստացվող էներգիայի մասնաբաժինը հասցնի 30 տոկոսի:

«Թուրքիայում էնեգետիկայի բոլոր ոլորտներում լուրջ ներդրումներ անելու ներուժ կա: Դրա համար էլ ոլորտի բոլոր ընկերություններին հրավիրում ենք Թուրքիայում ներդրումներ անելու»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ