23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը Թուրքիայի «պատմական տարածքներ» է հռչակել Հալեպը, Բաթումը, Վառնան և այլ բնակավայրեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզեի համալսարանում, ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի «ֆիզիկական և հոգևոր» սահմանների խնդրին: «Մեր ֆիզիկական սահմաններն այլ են, հոգևոր սահմանները՝ այլ: Որոշները մեզ հարցնում են՝ ինչ գործ ունեք Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ղրիմի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի հետ: Բայց այս վայրերից […]

Ալիեւի նվերը. Ժամանակ

Ադրբեջանի նախագահը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումով հնարավոր է Ղարաբաղին տրվի ինքնավար պետության կարգավիճակ, բայց նաեւ նշել է, որ պետք է ազատագրված հարակից շրջանները հանձնվեն Ադրբեջանին։ Ռուսական մամուլին տրված հարցազրույցի եւ բանակցությունների փակուղում գտնվելու վերաբերյալ թերթը զրուցեց քաղա քագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ։ «Շատ լավ է, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ […]

«Մենք կարող ենք Բաքուն հավասարեցնել հողին, բայց…» /վիդեո/

«Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է պատերազմի և շատ ակտիվ է պատրաստվում, որովհետև մարդը հայտարարեց , որ երբևիցե չի գնալու որևէ խաղաղարար քայլի: Նրա ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը թողեք մեզ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանը ընդգծեց.« Ռազմավարական զենքը նման իրադրության մեջ չի կարող որևէ դեր […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու   Հադրութի շրջանի  ուղղությամբ,  Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը […]

Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հանրության մեջ հակահայկական տրամադրություններ սերմանելու և խթանելու մեղադրանքով Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 17-ին Փայլանն իր բողոքը հանձնել է Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն: Հայ պատգամավորի հայցը հիմնված է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ՝ «Ժողովրդի մեջ քեն և թշնամանք հրահրելու և ստորացնելու» […]

ԼՂ կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է․ համանախագահ

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որի ժամանակ ասել է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակում։ Նա ասել է, որ նախ կայցելեն Ադրբեջան, ապա՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: «Նախատեսվում են հանդիպումներ ղեկավարության և զինվորականության հետ: Մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ինչը […]

Անկարայում արգելվել են ամեն տեսակ ցույցերն ու հավաքները

Անկարայի նահանգապետարանը այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 30-ը նահանգում արգելել է բոլոր տեղակի հավաքների անցկացումը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության նկատառումներով մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են ամեն տեսակի հավաքները, բողոքի ցույցերը, քայլերթերն ու հանրահավաքները: Որոշումը հրապարակվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` երկրում ահաբեկչության ռիսկի մեծացման մասին նախազգուշացումներից հետո: Նշվում […]

Թուրքական զինվորական խումբը ԵՍԶՈւ շրջանակներում տեսչական այց կկատարի Հայաստան

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում հոկտեմբերի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ժամանող մասնագիտական խմբի կողմից նախատեսվում է տեսչական այց իրականացնել Հայաստանում: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը; Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն […]

Համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա չի նշել այցի կոնկրետ օրը։ Համանախագահները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ։

«Ամենահեռու հարևան Հայաստանը». թուրք լրագրողի անդրադարձը

Թուրք լրագրող Օզլեմ Յուզաքը Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան: Թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակված «Ամենահեռու հարևան Հայաստանը» հոդվածում Յուզաքը ներկայացրել է Հայաստան կատարած այցելության տպավորություններն ու խոհերը: Նա նշել է, որ երկու հասարակությունները շատ նման են. «Սովորույթները, խոհանոցը, անգամ մեր երաժշտությունը նույնն են… Հայաստանի հետ դիվանագիտական հեռավորությունը հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված