23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից է․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվում են Հայաստանում։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երեւանում հանդիպեց լրագրողներին, որի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին։ Խոսելով տարածաշրջան կատարած այցից՝ Ուորլիքը նշեց, որ իրենք առաջին հերթին եկել են՝ խոսելու հրադադարի ռեժիմը հարգելու մասին։ «Ապրիլից հետո այն ընդհանուր առմամբ ապահովվել է: Գիտեմ, եղել են դեպքեր, որ […]

Պայթյուն Անթալիայում. կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա ծովափնյա քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի դիմացի ավտոկայանտեղիում: Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի` պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, որոնց օգնություն ցույց տալու նպատակով բազմաթիվ շտապ օգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի տարածքը փակված է ոստիկանների կողմից, շենքում գտնվողները տարհանվել […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 250 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակեպելու համար:

Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքի տեղեկացմամբ փառատոնին մասնակցելու է նաև Հայաստանը: Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում: Ժյուրիի կազմում ընդգրկված են դերասան Իրեմ Ալթուղը, օպերատորՈւղուր Իչբեքը, ակադեմիկոս Նիկոլա Վուկջեվիչը և պրոդյուսեր Յոնցա Էրթյուրքը: Ժյուրիի նախագահն է ռեժիսոր Էրդոն […]

Ոչ մի համաձայնություն չի լինի`առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների. Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Նա հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չի լինի` «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների»,  գրում է Trend գործակալությունը։ Ուորլիքը նշել է, որ ստատուս-քվոն կայուն չէ, եւ անհրաժեշտ է աշխատել ավելի արդյունավետ` խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար: «Երկու երկրների երեխաներն […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանարտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանիճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  Արցախ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեն Միրզոյանն ընդգծել է ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և […]

Համանախագահները գալիս են տարածաշրջան

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները սկսում են իրենց այցը տարածաշրջան։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր նրանք կժամանեն Բաքու, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենան: Ադրբեջանից հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Գյուլենը կենդանի է, բայց Google որոնողական համակարգը որոշել է նրա մահվան տարին և օրը

Աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգերից մեկի` Google-ի օգնությամբ իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող միլիարդատեր և Էրդողանի քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի մասին տեղեկություն որոնելիս գտնված տեղեկատվության մեջ նշվում է նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը` նշելով, որ անուն-ազգանունով որոնում կատարելիս Google-ը բերում է «Վիքիպեդիա» ինտերնետ հանրագիտարանի տեղեկությունները ու […]

«Շատ ծանր պատերազմ է սպասվում»

«Ապրիլի 2-ի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունները դասեր չքաղեցին: Սա ցավալի է: Եթե անգամ ուզում են դասեր քաղել, միևնույն է չի հաջողվում ճիշտ գործել: Նրանք հնարավորություն ունեին Արցախի բանակցային գործընթացքում նոր ու կարևոր փոփոխություններ մտցնելու, որ 1994 թվականին ստորագրած այդ ապուշ փաստաթղթում ուղղումներ մտցվեին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը: […]

ՀՐԱՏԱՊ.Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր

Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված