23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը: Ռեադմիսիայի համաձայնագիրը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է դեռևս 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվելու է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով […]

Թուրքական ակումբի երկրպագուները մարզադաշտ են գնում «Զարթնիր, լաո» երգի նմանակումով /վիդեո/

«Youtube»-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պատրաստվում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տեղի ունենալիք հանդիպմանը: Նրանք մարզադաշտ են ուղևորվում՝ կատարելով ակումբի հիմներից մեկը, որի երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից: Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, […]

Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի ու ձեզ էլ կհարվածի․ Էրդողանը՝ Գերմանիային

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող փախստական դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան չեն հանձնվի Թուրքիային: Սա զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից արվող այդ տեսակ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում: «Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի և ձեզ էլ կհարվածի: Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը […]

Հզոր պայթյուն թուրքական Դիարբեքիրում /ֆոտո/

Թուրքական Դիարբեքիր քաղաքում քիչ առաջ հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, պայթել է պայթուցիկով լի մեքենան։ Առայժմ հաղորդվում է մեկ զոհի եւ 30 վիրավորի մասին։ Պայթյունը իրականացրել է Քրդական աշխատանքային կազմակերպությունը։

Մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները: Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Դողանը ոչ մահմեդականների գերեզմանոցների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները որակել է որպես հարձակում միասին ապրելու մշակույթի վրա: Դողանը նաև նշել է, որ Ադըյամանի Մոր Պետրոս եկեղեցուն կից […]

Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել խոցված ռուսական ինքնաթիռի ընտանիքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների, սիրիական ճգնաժամի, «Իսլամական պետություն»  (ԻՊ)  և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների մասին: Ըստ թուրքական «Ahaber» թերթի կայքի` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը, խոսելով նախորդ տարի Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից  «СУ-24» ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման […]

Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր՝ նոյեմբերի 3-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, գրում է РИА Новости-ն։ Համաձայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության՝ բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները։

Ինչ է Ալիեւն առաջարկում Պուտինին «տարածքների դիմաց». Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: – Պարոն Շահնազարյան, փաստորեն ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բավականին ակտիվացում, տեսանք մանավանդ Հայաստանի կողմից հարցապնդումներ, պահանջներ, որ բանակցային գործընթացը ակտիվանա, եղավ հանդիպում Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում, հետո, կարծես թե, պրոցեսը սկսում է դանդաղել, ինչպե՞ս կմեկնաբանեք: – Թույլ […]

Էրդողանը՝ «Մամուլի թշնամիների» ցուցակում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (ԼԱՍ- RSF) հրապարակել է «Մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ այս տարի տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: RSF -ի Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հետ զրույցում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել: Նա նշել է, որ Էրդողանն այս ցուցակում է հայտնվել, քանի որ հենց նա է պատասխանատու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված