07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԼՂ հիմնահարցը ռազմական լուծում չունի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Սեկուտան նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

«Միանաշանակ է մի բան` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Այդ պատճառով կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասել է Սեկուտան` ընդգծելով, որ խաղաղ կարգավորման և առաջընթացի համար անհրաժեշտ է հանդիպել մոտակա ժամանակներս:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ