05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալության առիթով

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ու համացանցի ժամանակավոր սահմանափակումների կապակցությամբ:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` նման հայտարարություն է արել  ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջոն Քիբրին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Էնթոնի Բլինքենն անձամբ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ումիթ Յալչընի հետ ու հայտնել իրենց մտահոգութունը:

«Բլինքենը թուրք պաշտոնյաներին փոխանցել, որ եթե դեմոկրատական երկրներում ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների դեմ իրավական գործընթաց է իրականացվում, ապա դա արվում է օրենքի գերակայության շրջանակներում և պետք է ուղղված լինի ժողովրդի մեջ վստահության բարձրացմանը»,- ասել է Քիբրին:

Նշեք, որ երեկ քրդամետ կուսակցության ձերբակալված 12 պատգամավորնեիրց 9-ի, այդ թվում կուսակցության համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեքդաղի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ