21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: Ինչպես տեղեկացրին Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և գլխավոր վարչությունից, նոյեմբերի 12-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, […]

Վանում արգելվել են ցույցերն ու հավաքները

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 11-ից  10 օր ժամկետով նահանգում արգելվելու է անցկացնել ցանկացած տեսակի ցույցեր և երթեր: Ըստ թուրքական «Tgrthaber» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ  նշյալ արգելքը սահմանվել է հավաքների, ցույցերի և երթերի վերաբերյալ գոյություն ունեցող օրենքի 11-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդմ`  10 օրվա ընթացքում արգելվում է հանրահավաքներ, նստացույցեր […]

Վարչապետն ազատել է Արթուր Հարությունյանին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ տնօրենի պաշտոնից

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Արթուր Յուրիկի Հարությունյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից: Որոշման ամբողջական տեքստը՝ ստորև. «Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասինե ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ […]

ԼՂՀ ԱԳՆ-ի հայտարարությունը

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը: Ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում,  դարձավ շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի կողմից վերջին շրջանում […]

Գերմանիան երկարացրել է իր զորախմբի գործունեության ժամկետը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում

Գերմանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում երկարաձգվել է Թուրքիայի Ադանա  նահանգում տեղակայված և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական զորախմբի գործունեության ժամկետը: Խորհրդարանի նոր որոշմամբ` 250 հոգանոց զինվորական անձնակազմը և 6 «Տորնադո» ռազմական ինքնաթիռները կշարունակեն ծառայությունը Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Հունիսին Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2 երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին […]

Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական  զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ: «Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու […]

Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Özgür Gündem» լրատվական կայքի 9 ներկայացուցչի դեմ դատարան հայց է ներկայացվել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Ստամբուլի դատախազությունը ներկայացրել է մեղադրական, որտեղ կայքի գլխավոր խմբագիր Բիլիր Քայան, ղեկավար կազմից Քեմալ Սանջըլըն, Ինալ Քըզըլքայան, նախկին խմբագիր Էրեն Քեսքինը, ղեկավար խորհրդի անդամներ Ասլը Էրդողանը, Բիլգե Ջոնթեփեն, Ֆիլիզ Քոչալին, Նեջմիյե Ալփաը և Ռագըփ Զարաքոլուն […]

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ. Վ. Օսկանյան

«Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ, և կան  իրական մտահոգություններ։ Մենք պետք է ձգտենք, որ  բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարզ ամրագրումից իրացման անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի և դրա ճանաչման թեմային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր ԱԳ նախկին նախարրա Վարդան […]

Էրդողանը զանգահարել է Թրամփին և շնորհավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Էրդողանը շնորհավորել է Թրամփին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նոր պաշտնում հաջողություններ է մաղթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխադարձ հարգանքի, համատեղ շահերի և արժեքների վրա հիմնված դաշնակցական հարաբերությունները  առաջիկայում […]

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու հարցը

Ռուսաստանը այնպես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում իբրեւ անկախ երկիր: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու մասին հարցին, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։   «Մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների ընթացքում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի