14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու հարցը

Ռուսաստանը այնպես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում իբրեւ անկախ երկիր:

Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու մասին հարցին, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

 

«Մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների ընթացքում։ Այս կապակցությամբ՝ ներկայումս նոր անվանումների հայտնվելը չի ազդի ԼՂ կարգավորման վերաբերյալ ռուսական դիրքորոշման վրա։ Մենք առկա մշակումների հիման վրա շարունակում ենք միջնորդական աջակցություն ցուցաբերել կողմերին»,- հայտարարել է Զախարովան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ