14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ. Վ. Օսկանյան

«Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ, և կան  իրական մտահոգություններ։ Մենք պետք է ձգտենք, որ  բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարզ ամրագրումից իրացման անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի և դրա ճանաչման թեմային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր ԱԳ նախկին նախարրա Վարդան Օսկանյանը։

Նա նշեց, որ թույլ պետք չէ տալ, որ բանակցային հիմնական շեշտադրումները  լինեն տարածքների վերադարձի վրա: Շեշտադրումների փոփոխությունը հնարավոր է ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում, և հենց դա է մեզ համար ընդունելի և ճիշտ ուղղությունը: «Ղարաբաղյան կարգավորման բանալին Երևանում ու Ստեփանակերտում է, և միայն մենք ենք որոշելու  մեր ընդհանուր հայրենիքի սահմանները:

Հարավային Կովկասում ինտեգրացիոն բուռն գործընթացներ են տեղի ունենում, ձևավորվում են տրանսպորտային նոր ուղիներ, նոր առանցքներ։ Ակնհայտ է՝ այդ ամենում մենք պարզապես չկանք: Հայաստանի տեղի և դերի հարցը կարևորագույն խնդիր է: Պետք է վերադարձնել կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հայեցակարգային հենք, և դրանից ելնելով՝ առաջնայնություն պետք է դարձնել Վրաստանի հետ հարաբերություններին նոր որակ ու բնույթ հաղորդելը՝ մինչև ինտեգրացիոն գործընթացների սկիզբ: Տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման բանալին հենց այստեղ է»,-շեշտեց նա:

Նա հավելեց, որ պատերազմի վտանգն այսօր առավել իրական է, քան երբևէ: Վ. Օսկանյանն ընդգծեց, որ պատերազմ հնարավոր է ցանկացած պահի, իսկ պատերազմի վտանգը մեծանում է, երբ բանակցությունները խափանվում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ