22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի կարիքն ունենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքն ունի:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղակացմամբ՝ ռուսական «Ռոսսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում  Ռուսաստանի հետ համագործակցելու համար պատրաստ է անել ցանկացած անհրաժեշտ քայլ:

Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման դեպքին՝  Թուրքիայի նախագահը այն բնորոշել է, որպես «ցավալի միջադեպ»:

«Սիրիայի տարածքում տեղի ունեցած այս դեպքի մեղավորները ձերբակալվել են և ներկայումս ընթանում է նրանց դատավարությունը: Ռուս  օդաչուի մահվան պատճառը դարձած անձը այս պահին բանտում է»,-ասել է նա:

Թուրքիայում ռուս-թուրքական համագործակցությամբ կառուցվող Աքքույու ատոմակայանի  շինարարությանը մասին խոսելիս Էրդողանը նշել է, որ այն կարևոր նախագիծ է, որը հնարավորինս շուտ պետք է ավարտին հասցնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ