Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, որի ընթացքում սիրիական ճգնաժամին և տարածաշրջանային խնդիրներին:
Ըստ թուրքական «Aksam» թերթի` Էրդողանը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս, հետևյալ համեմատականն է անցկացրել:
«Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի դեպքում կարելի է ասել: Մեր բեռը ծանր է… Եվրոպական երկրներում այլատյացությունը գնալով աճում է: Դրան առաջինը և ամենակտրուկը մենք ենք արձագանքում, քանի որ այնտեղ ապրող ավելի քան 5մլն հայրենակից ունենք»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Այնուհետեև Էրդողանը խոսել է Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հաջող գործողությունների մասին: Մասնավորապես, նշել է, որ վերջիններս մաքրեցին Սիրիայի Ջերաբլուս, Ռայի և Դաբըք քաղաքները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից: Այժմ էլ նրանք շարժվում են Սիրիայի ալ Բաբ քաղաք, որը կրկին ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում:
Անդրադառնալով Հալեպի խնդրին, Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է այդ թեման:
«Ասել եմ, որ Հալեպում կարելի է հասնել խաղաղության: Հալեպում հաշիվներ պարզելը ճիշտ չի, քանի որ Հալեպը մեզ հետ մշակութային կապեր ունի: Եթե հանկարծ այնտեղ մի բան լինի, մարդիկ գալու են Գազիանթեփ և Քիլիս»:
Էրդողանի խոսքերով` իրենք նաև մաքրելու են Սիրիայի Մանբիչ քաղաքը քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) զինյալներից: