20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Շթայնմայերը ԵԽԽՎ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ  Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։ «Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ […]

Մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանական Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, ինչպես նաև այլ բնակավայրերում շիա հավատացյալներին արգելել են շիայական երրորդ իմամ Հուսեյնի նահատակությանը նվիրված Աշուրայի ծիսական արարողության անցկացումը, Երևանի Կապույտ մզկիթում աննախադեպ շուքով և նաև հայերի ու եզդիների ներկայությամբ մեր իրանցի մահմեդական եղբայրներն իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ: Ըստ էության, […]

Ծաղրանկար՝ Էրդողանի սկանդալային հայտարարության վերաբերյալ /ֆոտո/

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ծաղրանկարը:  Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝  ծաղրանկարիչն անդրադարձել է Էրդողանի՝ Իրաքի վարչապետ Հեյդար Իբադիի հասցեին արած սկանդալային արտահայություններին: Իրաքի վարչապետ Հեյդար Իբադին Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը՝ Իբադիին դիմելով ասել էր. […]

Թուրքիան զինուժ է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ  իրականացվող գործողությունների շրջանակներում և սահմանային շրջանների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով վերջին օրերին ինտենսիվորեն թուրք-իրաքյան սահման են տեղափոխվում մեծ թվով զինվորներ և զինտեխնիկա: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` զինվորների և զինտեխնիկայի տեղափոխման աշխատանքները համակարգելու և համապատասխան ցուցումներ տալու համար սահմանամերձ Շըրնաք նահանգ է մեկնել Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր […]

Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան 1-ին տեղում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր: Թուրքական «Milli Birlik Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ չի աշխատում և չի սովորում: 2014թ. ուսումը կիսատ է […]

Թուրքիայում 3 ատոմակայան է կառուցվելու

Թուրքիան ցանկանում է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգմացման ուղղությամբ Թուրքիայում իրականացվող ծրագրերը: Էրդողանը խոսել է ատոմակայան կառուցելու 3 նախագծերի մասին, որոնցից 2-ի շուրջ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Արցախի հրաշալի պատասխանը` բոլոր հարցերին

Կիրակի հոկտոմբերի 9-ին, ԼՂՀ-ում նշվել է Բերքի տոնը: Տոնին մասնակցել էր նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, ով այսօր լրագրողների հետ զրույցում այպես նկարագրեց այն. «Սա մի միջոցառում էր, որը պատասխան էր բոլոր վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացներին քառօրյա պատերազմ, Հայաստանում տեղի ընթացող գործընթացներ և այլն: Սա միայն տոն չէր, մի քանի հազար տաղավարներ էին` […]

Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սեւ ցուցակից»

Ադրբեջանը երկու երգիչների՝ Թիմուր Թեմիրովին ու Սոսո Պավլիաշվիլիին հանել է իր «սեւ ցուցակից», հայտնում է  РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» են հայտնվում այն հայտնի արտասահմանցիները, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղ։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո այդ անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմկեթ Գաջիեւը հայտարարել է, որ վերոնշյալ երգիչներին հանել […]

Պուտինն ու Էրդողանը կարող են «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ստամբուլում այսօր` հոկտեմբերի 10-ին անցկացվող Միջազգային էներգետիկ համաժողովի նիստի շրջանակներում հանդիպելու են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 2 նախագահների հանդիպման օրակարգի ամենակարևոր թեմաներն են լինելու «Թուրքական հոսք» գազատարի կառուցման, Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող Աքքույու ատոմակայանի, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ կրառվող վիզային ռեժիմի և Սիրիայի հիմնախնդրի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի