18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի Յոզգաթ նահանգում գտնվող հայկական եկեղեցու մաքրությանը հետևում է թուրք իմամը

Թուրքիայի Յոզգաթ նահանգի Սարըքայա շրջանում գտնվող հայկական եկեղեցու խնամքին հետևում է տեղի թուրք իմամ Մեթին Հալըջըն:

Թուրքական «Marmaragazetesi» լրատվական կայքը հայտնում է, որ տարվա մեջ մի քանի անգամ հայերը, որոնք 1960 թվականից հետո հեռացել էին շրջանից, գալիս են և կրոնական արարողություններ կատարում հանրակացարանի բակում գտնվող պատմական եկեղեցում: Հայերը գալիս են ինչպես արտասահմանից՝ Արգենտինայից, ԱՄՆ-ից, այնպես էլ Թուրքիայի տարբեր շրջաններից:

Մեթին Հալըջըն նշել է, որ այլ կրոնների աղոթատեղիների նկատմամբ հարգանքից և հանդուրժողականությունից ելնելով, մաքուր է պահում հայերի եկեղեցին: Հալըջըի խոսքերով, սկզբում կինն ու երեխաները շատ էին զարմացել իր վերաբերմունքի վրա, սակայն հետագայում նրանք էլ սովորել են և այժմ օգնում են իրեն եկեղեցու մաքրության հարցում:

Անդրադառնալով եկեղեցու պատմությանը՝ Հալըջըն նշել է, որ տեղեկություն չկա եկեղեցու կառուցման թվականի մասին, սակայն որոշ տվյալներից ենթադրում է, որ այն կառուցվել է մ.թ. 120 թվականին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ