ՀԱՊԿ ղեկավարները Երեւանում քննարկել են ԼՂ հարցը․ Պուտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ երկրների ղեկավարները Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ԼԵռնային Ղարաբաղի ՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պուտինը հոկտեմբերի 14-ին մասնակցել է ՀԱՊԿ Երևանում կայացած նստաշրջանին։
«ՀԱՊԿ-ն ստեղծվում էր արտաքին բնույթի սպառնալիքները սահմանափակելու համար։ Մենք պետք է արձագանքենք այն ամենին, ինչը տեղի է ունենում նաև մեր կողքին, բայց նաև պետք է ձգտենք նրան, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են հասել անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա։ Այդ ենթատեքստում էլ մենք քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդիրը»,- ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ Երևանում քննարկվել են նաև «որոշակի լարվածություններ» Խորհրդային Միության այլ նախկին հանրապետությունների միջև։ «Մեզ համար նույնիսկ կարևոր չէ, տվյալ երկիրը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունը, մտնում է ՀԱՊԿ կազմի մեջ, թե ոչ», -ասել է նա։
Պուտինը նշել է, որ կարեւորն այն է, որ այդ բոլոր երկրների հետ կան հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։
«Եվ այդ հարաբերությունները շատ ավելի սերտ են և խորը, քան ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունները։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- ասել է ՌԴ նախագահը։