30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զոհված Վահանի որդին անելանելի վիճակում է. Ստեփանակերտի բնակիչը դիմում է բոլոր հայերին

«Ես արդեն հոգնել եմ իմ պրոբլեմներից ու լուծում չեմ գտնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Էրիկ Խաչատրյանը:

28 ամյա երիտասարդը մանրամասնեց իր ընտանիքին պատուհասած դժվարությունների պատմությունը:

«Ես զոհված զինծառայողի տղա եմ,հայրս Վահան Արարատի Խաչատրյանն ծնված 1955 թվականի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, զոհվել է 1992թվականին ապրիլի 29-ին Ղայբալու գյուղում հայրենիքի պաշտպանության ժամանակ: Տանը ես եմ ու հիվանդ մայրս: Երկու քույրերս ամուսնացած են: Մայրս՝ ունի առողջական մի շարք խնդիրներ և վիրահատության կարիք , հիվանդության  անունն է հալլուս վալգուս 3-րդ աստիճանի,վիրահատությունն արժե 550 000 դրամ.Դիմելենք առողջապահության նախարարություն ուղեգրի հարցով,բայց մեզ զանգել  ու ասել են,որ վիրահատությունը  պետ պատվերի մեջ չի մտնում: Դիմել ենք նաև Պաշտպանության նախարարությանը, բայց Հայաստանից պատասխանել են,որ իրենք կտրամադրեն 107 000 դրամ,մնացածը  պետք է վճարենք մենք: Բացի դրանից 2014 թվականին մորս առողջական խնդիրների պաճառով Ստեփանակերտի «Կոնվերս բանկ»-ում մեր  տունը  գրավ ենք դրել 1.500.000 դրամով կամ 3700 դոլլարով, 17 տոկոսով,5 տարի ժամկետով,տան գրավադրմամբ,ամսեկան վճարում եմ 50.000 դրամ: 2015թվականին աշխատանքի կրճատման պաճառով մնացել եմ առանց աշխատանքի, ես մինչև կրճատվելն որպես շարքային պայմանագրային ծառայում էի զորամասում որպես հեռախոսավար-գծային վերակացու,այդ ժամանակ ստանում էի 103.000 աշխատավարձ,ես կարողանում էի վճարեմ բանկի պարտքը՝  ամսական 50.000 դրամ:Ես 8 ամիս աշխատանք չեմ կարողացել գտնե: Բանկի պարտքը  8 ամսվա կտրվածքով կազմում է տույժերով,տոկոսներով և մայր գումարով 650 000 դրամ,կարող եք բանկից ճշտեք իմ ասածը ,վարկը  վերցրել ենք մայրիրկիս անունով Խաչատրյան Սվետլանայի անունով:

2015թվականին բանակի հրամանատարի միջոցով կարողանում եմ աշխատանք գտնեմ պաշտպանության բանակում որպես պահպանման ջոկի պահակ,ստանում եմ 70000 աշխատավարձ, որը հազիվ հերիքում է վճարեմ բանկի պարտքն ամսվա համար,բայց կուտակված 650000 դրամն չեմ կարողանում վճարեմ,բանկից զանգել զգուշացրել են,եթե չվճարենք պարտքն,ապա դատական կարգով կվերցնեն պարտքը: Մայրս զինկոմիսարիատից որպես զոհված զինծառայողի կին ստանում է 15.000 պարգևավճար»,-պատմեց Էրիկ Խաչատրյանը:

Էրիկը ուզում է ամուսնանալ և զավակներ ունենալ: Նա ցանկանում է վառ պահել հոր ստեղծած օջախի ծուխը, սակայն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ անձնականը թողել է մի կողմ:

«Խնդրում եմ բոլոր հայերին, եթե կարող եք օգնեք, որ  չկորցնենք հայրիկիս արյան գնով ստացած տունը: Բանկից զգուշացրելեն,եթե չվճարենք պարտքը  տունն աճուրդի են դնելու և մեզ վտարեն մեր տնից: Ես միայն ավելի բարձր վարձատրվող աշխատանք եմ ուզում: Պատրաստ եմ գիշեր-ցերեկ աշխատել միայն հետ բերեմ մեր տունը»,-խնդրեց Էրիկ Խաչատրյանը:

13692480_116560408782737_3931412377098580822_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ