18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ստամբուլի հայկական դպրոցի համար հանգանակվել է 415.000 թուրքական լիրա

Ստամբուլի Բեզջիյան հայկական դպրոցի բյուջեի դեֆիցիտն այս տարի կազմել է 550 հազար թուրքական լիրա (177.000 դոլար): Հիմնադրամի գործունեությունը և բյուջեն ներկայացնելիս այս մասին հայտնել է Գումգափուի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Հրանտ Մոսկոֆյանը:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Մոսկոֆյանը հետևյալ կերպ է բացատրել բյուջեում առաջացած դեֆիցիտը. «Նախորդ տարիներին մեր բյուջեում դեֆիցիտ չի առաջացել, սական այս անգամ մեզ մոտ 3 տարվա աուդիտորական ստուգումներ անցկացվեցին և այդ ընթացքում մնացինք սոցապ նախարարության և կրթության նախարարության միջև: Անցյալ տարի մեր դպրոցից հեռացած անձնակազմի և սպասարկման ծախսերի պատճառով բյուջեում նման դեֆիցիտի առաջացավ: Այս հարցում կառավարման որևէ սխալ չկա»:

Փակման խոսքով հանդես է եկել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: Նշելով, որ համայնքի դժվարությունը շատ են՝ Աթեշյանը հավելել է, որ այդ խնդիրներն ու դժվարությունը միասնաբար պետք է լուծել:

Ընթրիքի ժամանակ դպրոցի համար հանգանակվել է 415.000 թուրքական լիրա (134.000 դոլար):

Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական կուսակցությունը» ներկայացնող Սելինա Դողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Ստամբուլի քաղաքապետի խորհրդական Նադյա Թաշելը, Բաքըրքոյի ավագանու անդամներ Նուրհան Չեթինքայան ու Մարգրիթ Դիքմեն, բարերարներ Արեթ Էգան, Հայկ Արսլանյանը, Էֆրիմ Բաղը և այլք:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ