05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՊԿ հայտարարությունը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Օրերս Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն է ընդունվել։

Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը, հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝  ուղղված համապատասխան պայմանների ստեղծմանն ու իրավիճակը սրման անթույլատրելիությանը։

Նշվում է նաեւ, որ հաստատվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։ Հայտարարության մեջ կազմակերպության անդամները աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ