30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից է․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվում են Հայաստանում։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երեւանում հանդիպեց լրագրողներին, որի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին։

Խոսելով տարածաշրջան կատարած այցից՝ Ուորլիքը նշեց, որ իրենք առաջին հերթին եկել են՝ խոսելու հրադադարի ռեժիմը հարգելու մասին։

«Ապրիլից հետո այն ընդհանուր առմամբ ապահովվել է: Գիտեմ, եղել են դեպքեր, որ այն խախտվել է, ու մենք խոսել ենք կողմերի հետ այդ մասին»,- ասաց նա՝ նշելով, որ այցի մեկ այլ նպատակ էլ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ նախագահների կողմից կայացված որոշումներին հետամուտ լինելն էր, որի մասին իրենք կխոսեն նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ավելի ուշ կայանալիք հանդիպման ժամանակ։

Ուորլիքը նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները կարողանան կողք կողքի խաղաղ եւ անվտանգ ապրել:

«Իբրեւ միջնորդներ՝ մենք աշխատում ենք տեւական խաղաղության ապահովման ուղղությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդն արժանի է ապրելու անվտանգության մեջ: Մենք ցանկանում ենք հասնել խնդրի կարգավորման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, որ փոխզիջումը, որին պատրաստ են գնալ իրենք, ինքնավար հանրապետության կարգավիճակն է, ամերիկացի համանախագահը նշեց, որ կարգավորման բոլոր բաղադրիչները քննարկման փուլում են: Նա ողջունելի համարեց այն, որ Ալիեւը քննարկում է բացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցի մասին:

«Մենք պետք է քննարկում ունենանք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Պետք է քննարկումը բաց լինի ոչ միայն նախագահների, համանախագահների, այլեւ ժողովրդի համար։  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից է»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցը բանակցային սեղանին դրված հարցերից է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ