«Շատ ծանր պատերազմ է սպասվում»
«Ապրիլի 2-ի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունները դասեր չքաղեցին: Սա ցավալի է: Եթե անգամ ուզում են դասեր քաղել, միևնույն է չի հաջողվում ճիշտ գործել: Նրանք հնարավորություն ունեին Արցախի բանակցային գործընթացքում նոր ու կարևոր փոփոխություններ մտցնելու, որ 1994 թվականին ստորագրած այդ ապուշ փաստաթղթում ուղղումներ մտցվեին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո հնարավորություն կար բանակցային գործընթացի հենքը փոխելու, բայց չարվեց. «Հայտարարվեց տարածքներ հանձնելու մասին, իսկ սա արդեն բերում է հաջորդ և շատ ծանր պատերազմի, որովհետև Ադրբեջանի նկրտումները չեն վերջացել: Թշնամուն վստահել չի կարելի, նա ուզում է ավելի շատ տարածքներ ներթափանցել՝ մինչև Երևան է ցանկանում հասնել: Այսինքն, մեր հակառակորդը ուզում է մեզ քարտեզի վրայից վերացնել ու ետ չի կանգնի իր նպատակից»:
Ռազմական գործիչը նկատում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ի հայտ եկան բազմաթիվ բացթողումներ.
«Երկիրը տնտեսապես վատ վիճակում է: Այս պայմաններում պատերազմը շատ ծանր է լինելու: Չնայած մենք հաղթելու ենք»,-եզրափակեց Վահան Բադասյանը: