09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանարտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանիճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Արցախ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեն Միրզոյանն ընդգծել է ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և վերահաստատել հրավերը Հերբերտ Զալբերին՝  նրա մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների վերսկսման համար պայմանների ձևավորմանը, մասնավորապես, ընդգծել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ