21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերանհամայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ուխոշոր ֆերմերների հետ: Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացմանարարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որհատկապես խրախուսելի է, որ […]

ԱՄՆ-ը կշարունակի միջնորդի իր դերը՝ ԼՂ հարցում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում։ «ԱՄՆ-ը շարունակում է  հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը եւ ակտիվորեն կշարունակի միջնորդի իր դերը՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար կողմերին ընդունելի կերպով»,- գրել է Ուորլիքը:

Թուրքիայի մեջլիսից հեռացրել են Աթաթուրքի պատկերով ադրբեջանական գորգը

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ  տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով վնասվել էր խորհրդարանի շենքը: Դրանից հետո շենքը ենթարկվել է վերականգնման ու վերանորոգման: Թուրքական «Cumhuriyet»  թերթի կայքի տեղեկացնում է, որ ընդդիմությանը հատկացված սրահներից մեկը, թեև ռումբերից չէր վնասվել, բայց վերանորոգման ծրագրի շրջանակներում արհեստականորեն փլուզվել է: Նշված սրահում տասնյակ տարիներ կախված է եղել Աթաթուրքի պատկերով մի գորգ, […]

ԱԳՆ-ը խորապես մտահոգված է

ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։ Հույս […]

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Որն էր Ալիևի նպատակը (վիդեո)

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ադրբեջանի նախագահը ցանկանում է իշխանությունը փոխանցել որդուն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Ըստ նրա մի քանի օր առաջ կայացած սահմանադրական հանրաքվեն աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծիքներով է անցել: «Սպասվում է, որ ԱԼիևը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասաց նա հավելելով, որ այդ դեպքում նա իր իշխանությունը կերկարացնի մի քանի […]

Եթե Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում է համագործակցել, պատրաստ ենք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ռուսաստանի արգործնախարարության հայտարարությանը: Համաձայն այդ հայտարարության՝ Ռուսաստանը հնարավոր է համարում Սիրիայում Թուրքիայի հետ համատեղ գործողություն իրականացումը: Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո հույս ունեն ռուս գործընկերների հետ քննարկել հրադադարի ռեժիմի ապահովման, մարդասիրական օգնություն մատակարարելու վերաբերյալ հարցեր: «Եթե Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է զինադադար և […]

Է. Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ ունեցավ Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարում էր Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր […]

ԼՂ խնդրի կարգավորման համար դեռեւս պայմաններ չեն ստեղծվել․ Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա ֆորումի ժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ստեղծվել, գրում է ТАСС գործակալությունը։ Նա ասել է, որ ներկայումս կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»: Պետքարտուղարը նշել […]

Ստամբուլում կբացվի Կարապետ Պալյանի դամբարանը

Ստամբուլում ավարտվել է հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի կառուցումը: Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ «Ստամբուլի ճարտարապետի» դամբարանի բացմանը մասնակցելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն: Կարապետ Պալյանի դամբարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 2 տարի առաջ, երբ  Ստամբուլում շինարարության ժամանակ գտնվել էր նրա տապանաքարը: Արտասահմանում բնակվող Հակոբ և Հրաչ Քրմզյան եղբայրները հոգացել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի